2021-02-15-1a20c60f-f4a9-4ec8-a224-5dcf2228185b.jpg

Վահան Քերոբյանն ու Շվեդիայի դեսպանը նշել են երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլանելու անհրաժեշտությունը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Իզաբելա Էրիկսոնը։

Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և կարևորել է Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։  

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն