2021-02-15-97461718-67f0-4195-84f6-1f0b2e29262e.jpg

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին |armenpress.am|

armenpress.am: Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19ով հիվանդացությունը նվազում է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Արդեն հինգերորդ շաբաթն է, որ ամբողջ աշխարհում COVID-19 դեպքերի մասին հաղորդումները նվազում են»,-նշել է նա:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ հինգ շաբաթում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն