ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեհմութ Չավուշօղլուի հետ

ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեհմութ Չավուշօղլուի հետ։ 
Զրույցի ընթացքում քարտուղար Բլինքենն ընդգծել է երկու պետությունների միջև երկարատև երկկողմանի հարաբերությունների կարևորությունն ու ընդհանուր շահերը ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների, ներառական կառավարման ու մարդու իրավունքների պահպանման կարևորությունը։ Երկու կողմն էլ պարտավորվել են ավելի ամրապնդել համագործակցությունն ու նպաստել Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ 
Քարտուղար Բլինքենը նաև կոչ է արել Թուրքիային ձերբազատվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով