2021-02-16-8f9fb5b1-e163-4781-aba1-0e57f9078e15.jpg

Արցախի ԱԺ նախագահն ու պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ուղեկցությամբ փետրվարի 16-ին  այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:  Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: 

«Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 61 տարեկանԱրթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: 1992թհունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահՄահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ինՀայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն