Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը. ՀՀ ՊՆ

Փետրվարի 15-ին զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը։ Զորամիավորումներում և զորամասերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ անցկացվել են հանդիսավոր արարողություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Հրամանատարներն անձնակազմին շնորհավորել են ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, պետական պարգևներ հանձնել ռազմական գործողությունների ընթացքում առանձնակի արիություն ցուցաբերած մի շարք պահեստազորայինների։

Ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային պարապմունքներ»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև