Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատն ընդունել է «իսլամական անջատողականության» դեմ օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատն այսօր 347 կողմ, 151 դեմ ու 65 ձեռնպահ ձայներով ընդունել է «իսլամական անջատողականության» դեմ օրինագիծը, որը առաջ է քաշել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

Օրենքը բաղկացած է 70-ից ավել կետից, որոնցով պետությանը շնորհվում են ավելի լայն լիազորություններ՝ արգելելու պաշտամունքի վայրերի ու կրոնական դպրոցների գործունեությունը, ինչպես նաև այն քարոզչությունը, որը կհամարվի «ծայրահեղական»։  

Այժմ օրինագիծը պետք է արժանանա նաև վերին պալատի՝ Սենատի հավանությանը, ինչի հավանականությունը, ըստ փորձագետների, բավականին բարձր է։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով