Պայթուցիկ առարկաների և զինամթերքի վնասազերծման աշխատանքներն Արցախում շարունակվում են

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից իրազեկում են, որ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն այսօր պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
 
ԱԻ պետական ծառայության սակրավորները և Արցախում գործող ականազերծման կազմակերպությունները հանրապետության տարածքում շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներն ամենօրյա ռեժիմով:
 
Հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվում է տեղում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն