Վրաստանի վարչապետ Գեորգիի Գախարիան հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գեորգիի Գախարիան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա դրա մասին հայտնել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։ Որոշումը կայացրել է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հայտնում է Sputnik-georgia-ն։

«Որոշել եմ հեռանալ զբաղեցրածս պաշտոնից։ Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլով կնպաստեմ մեր երկրում առկա բևեռացման թուլացմանը, քանի որ համոզված եմ՝ բևեռացումն ու մեր միջև առկա հակամարտությունն ամենամեծ վտանգն են մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման համար»,- ասել է Գախարիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն