2021-02-18-f6b60f03-c34f-4f49-93b3-d48db5572485.jpg

Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է |armenpress.am|

armenpress.am: Բաքվում փետրվարի 19-ին կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի այցը Բաքու հետաձգվել է վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով:

Ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հերթին նշում են, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի այցը Ադրբեջան չեղյալ է հայտարարվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն