Որոշումն իրավաչափ չէ. ՄԻԵԴ-ը Նավալնիի վերաբերյալ որոշմամբ փորձում է միջամտել ՌԴ ներքին գործերին. Պեսկով |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ կայացրած վճիռը ներռուսաստանյան դատական գործերին միջամտջելու անթույլատրելի փորձ է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Որոշումն իրավաչափ չէ և ներռուսաստանյան դատական գործերին միջամտելու շատ լուրջ փորձ է, ինչը մեր տեսակետից անթույլատրելի է»,-լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:

Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան առճակատում չի փնտրում, սակայն նման որոշումը ՌԴ-ում շատ հարցեր է առաջացնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով