armtimes.com: Աշխատելով 24 ժամ 7 օր ռեժիմով՝ ամեն օր հնարավոր է լինում ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացնել 30-ից 33 զինծառայողի մարմին: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը`հավելելով, որ շուտով գործընթացը կավարտեն, քանի որ սպասողների թիվը նվազում է:
Անդրադառնալով դիմակ կրելու վերաբերյալ լրագրողների հարցին, Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է, կանոններում ոչինչ չի փոխվել եւ պարտադիր չէ, որ լինեն վերահսկողություն, տուգանքներ, որպեսզի քաղաքացիները դիմակ կրեն: