Իլհամ Ալիևը շարունակում է ճնշում գործադրել ընդդիմության վրա |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամներին` Արցախի դեմ պատերազմում մահացած ադրբեջանցի զինծառայողների գերեզման այցելելու համար: Այս մասին հայտնում է «Turan»-ը: Ադրբեջանի ոստիկանությունը նշում է, իբր ընդդիմադիրների ձերբակալության պատճառը կարանտինային ռեժիմի խախտումն է:

Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջետովը, նրա տեղակալ Սահավաթ Սոլթանլին և մի քանի այլ ակտիվիստներ:

Ընդդիմադիրները կարծում են, որ միջադեպը կապված է իրենց քաղաքական գործունեության հետ, քանի որ նրանք չեն խախտել կարանտինային ռեժիմի պայմանները: Նրանք համոզված են, որ իշխանություններն ուղղակի ցանկանում են ճնշում գործադրել իրենց վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով