ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է զորամասեր |1lurer.am|

<p 1lurer.am: dir=”ltr”>Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է 3-րդ զորամիավորման զորամասեր և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում: 

Այցի նպատակն էր կյանքի իրավունքի վերաբերյալ զորակոչիկների և զինծառայողների իրազեկվածության բարձրացումը: 

Զորամասերում ՄԻԲԿ պետը ծանոթացել է բուժծառայության կազմակերպման, քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին և որակին, լսել պարտադիր ժամկետային զինծառայողների դիտողություններն ու առաջարկները: ՄԻԲԿ պետը զրուցել է նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Հանդիպումների ընթացքում նշվել է, որ ծառայության ընթացքում իրավունքների խախտման կամ այլ տեղեկատվություն ստանալու համար զինծառայողները կարող են զանգահարել ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարին: 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև