Արցախի Քռասնի համայնքի տարածքում ակնաղբյուրցիների համար կառուցվելու է նոր թաղամաս

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքի համար նոր տարածքի ընտրությանը և  նոր բնակավայրի հիմնադրմանը վերաբերող հարցերը: Թաղամասը կկառուցվի Քռասնի համայնքի  տարածքում:

Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Նախագահի հանձնարարականով ստեղծվել է տարհանված բնակիչների  բնակարանային  հարցերով զբաղվող  հանձնաժողով, որի գործառույթն է նոր բնակավայրերի կամ  առկա բնակավայրերին կից տարածքներում նոր  թաղամասերի հիմնումը:

Գլխավոր հատակագծի նախագծերի մշակման աշխատանքները  իրականացնում է   կադաստրի  և պետական  գույքի  կառավարման  կոմիտեն, որի նախագահն էլ  ղեկավարում է  նորաստեղծ հանձնաժողովը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով