2021-02-19-a2b5a06c-fee7-4c41-a98b-6a02c4f976f2.jpeg

Մշակելի հողատարածքները կորցրած սյունեցիների համար սահմանվել են վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների արտոնյալ պայմաններ |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի անվտանգային հարցերի միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են այն քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ունեցել են մշակելի հողատարածքներ, որոնց հաշվին գյուղվարկեր են վերցրել:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը զեկուցել է, որ Կառավարությունը թիրախային ծրագրեր է իրականացնում: Հիմա բնակիչների համար սահմանվել են արտոնյալ պայմաններ՝ վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների վերաբերյալ:

«Մենք ավելի մանրամասն կհասկանանք, թե անհատական ինչ խնդիրներ ունեն վարկառուները, և պետական օժանդակության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կուղղորդենք՝ օգնելու ֆերմերներին ոտքի կանգնել»,- նշել է Արման Խոջոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն