Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, ով  դեռ երկուշաբթի պետք է հաստատվի վարչապետի պաշտոնում, ներկայացրել է կառավարության նոր կազմը: Այն հայտնի է դարձել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» քաղաքական խորհրդի նիստից հետո:

Կառավարության կազմը գրեթե մնացել է նույնությամբ: Կա ընդամենը երկու փոփոխություն. Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ջուանշեր Բուրճուլաձեն, իսկ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար կլինի Իրակլի Քարսելաձեն: Խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի հաջորդ շաբաթ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով