Ռուսաստանն ընդմիշտ կորցրել է Ուկրաինան․ Ուկրաինայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Ռուսաստանն ընդմիշտ կորցրել է Ուկրաինան, Եվրամայդանի տարեդարձի առթիվ հղած ուղերձում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է ria.ru-ն։

«Մոսկվան Ուկրաինային չի պահել իր ազդեցության ոլորտում։ Ընդհակառակը, ընդմիշտ կորցրել է այն», -ասված է գերատեսչության հրապարակած տեսաուղերձում:

Կուլեբան հավելել է, որ Կիևը շարունակում է շարժվել «դեպի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, իսկ ուկրաինացիներն իրենց ապագան ինքնուրույն որոշելու համար ոչ մեկից «թույլտվություն» չեն խնդրի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով