Զարեհ Սինանյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարի քննարկել են Արցախի արդի փուլում կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հարցեր

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի արդի փուլում կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Այս պահին Արցախում իր ուսումն են շարունակում 18 հազարից ավելի աշակերտ և 2 հազար նախադպրոցական տարիքի երեխա: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: 
 
«Անդրադարձ է կատարվել սփյուռքի տարբեր շրջանակների մասնակցությամբ Արցախի վնասված դպրոցների վերականգնմանը, կրթության զարգացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը»,- ասված է հաղորդագրությունում:
 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով