tert.am: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են խախտել 2015թ. Թեհրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի դրույթներից մեկը, որը վերաբերում է ուրանի հարստացման թույլատրված շեմին:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, երկրի իշխանությունների փոխանցմամբ՝ իրենք ուրանը կհարստացնեն ոչ թե թույլատրված 3.67, այլ 5%-ով:
Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցորդ Աբաս Արաղչին՝ հավելելով, որ երկիրն ամեն 60 օրը մեկ կկրճատի միջուկային պայմանագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները:
Շարունակությունը այստեղ՝ tert.am: