2021-02-23-f86ac50e-7485-42c9-a6e5-9f7e916b867e.jpg

Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում ՇՄ նախարարությունում |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անհնազանդության ակցիաների շրջանակներում քաղաքացիները ցանկանում էին խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:

Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նրանց հաջողվեց քաղաքացիների մեծ մասին հեռացնել կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից, որտեղ նրանք հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները հավաքվել էին, որպեսզի ցույց տային, որ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ուղղակի որևէ հանրային հենարան երկրում չունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն