2021-02-25-dca1e95e-8dec-47cd-b4bb-66d947c7f6ab.jpg

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախատեսում են համատեղ նիստ՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին դուրս չգալ փողոց, չմասնակցել որևէ հանրահավաքի։ Խոսքը ոչ միայն վարչապետի հրավիրած, այլև վարչապետի դեմ հրավիրվող հանրահավաքների մասին է։ Այս իրավիճակում դա կարող է բերել բախումների, և ամեն ինչ պետք է արվի, որ այս իրավիճակը պարպվի։ Դրա համար կա ամենակարևոր քայլը․ վարչապետը պետք է հրաժարական տա»,- ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստան»-ի հետ նախաձեռնում է համատեղ արտահերթ նիստ։

«Այս իրավիճակը անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր ճանապարհները պետք է բացահայտվեն։ Պետք է բոլոր պրոցեսները բերվեն այն դաշտ, որ հանկարծ բախումներ ցնցումներ չլինեն»,- ասաց նա։

Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն