Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության զարգացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա․ ՀԱՊԿ |factor.am|

factor.am: Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության զարգացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ միասնական շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նա ասել է, որ շնորհիվ ՌԴ միջնորդության Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները հաջողվել է դադարեցնել ու սկսվել է ճգնաժամի կարգավորումը, հայտնում է «Էխո Կավկազա»-ն։ «Գործոնը, որ կարող է տարածաշրջանում իրավիճակի վրա բացասաբար ազդել , մնում է Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության զարգացումը»,- նշել է Սիդորովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով