Վաշինգտոնում 2 մարդու են կալանավորել, ովքեր Սպիտակ տան մոտ այրել են ԱՄՆ դրոշը |news.am|

news.am: ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները կալանավորել են 2 մարդու, որոնք ամերիկյան դրոշն այրել էին Սպիտակ տան մոտ՝ Անկախության օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ, հայտնում է The Hill-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ իրավախախտներից մեկը եւ 2 ոստիկան բժշկական օգնության կարիք են ունեցել, բայց ստացած վնասվածքները վտանգավոր չէին:

Ամերիկյան գաղտնի ծառայության ներկայացուցիչները The Hill-ին հայտնել են, որ մի մարդ կալանավորվել է ոստիկանի վրա հարձակվելու եւ դիտավորյալ հրկիզման, երկրորդը՝ «ոստիկանի աշխատանքին խոչընդոտելու եւ կալանավորելիս դիմադրություն ցույց տալու պատճառով»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն