2021-02-25-4273a156-3a57-4173-8cb2-6141d3c093fa.jpg

Դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում․ Թուրքիայի նախագահի խոսնակ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«Դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում: Հեղաշրջումները միշտ խախտել են ժողովրդավարական գործընթացները և քաոս ստեղծել: Կոչ ենք անում արագ կարգավորել Հայաստանում տիրող իրավիճակը»,- գրել է Քալընը Twitter-ում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նման կոչով և հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն