ՊՆ-ն հերքում է Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից սադրանքների մասին տեղեկությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է տարածող տեղեկությունը Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների մասին։ Ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․

«Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին:

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter