Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների մրցույթում հաղթողների անունները |armtimes.com|

armtimes.com: Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Ամփոփվել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 թափուր տեղի համալրման մրցույթը:

Քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող են ճանաչվել ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանն ու գրող, սցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից: «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» համաձայն՝ սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վահագն Թեւոսյանը հայտնել էր, որ հաղթելու դեպքում ստիպված է լինելու ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով