2021-02-28-b5be0177-eb20-4064-be5b-f7b0c79a50ce.jpg

Արցախի Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, Արայիկ Հարությունյանին ուղեկցել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պաշտոնատար մի խումբ այլ անձինք: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն