2021-02-28-4e6a6458-64bf-4848-8c92-d4ccb15744eb.jpg

Հայաստանում չեն լինելու քաղաքացիական բախումներ և նոր Մարտի մեկ․ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը` մարտի 1-ին, հրավիրում է հանրահավաքի և երթի: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նա հայտարարեց, որ հանրահավաքի ընթացքում մի շարք հարցերի է անդրադառնալու:

«Վաղվա հանրահավաքով նախ մենք պիտի վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը` պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, սահմանադրական կարգը ՀՀ-ում և ժողովրդական իշխանությունը: Խոսքը ոչ թե այս կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության, ես Հայաստանում որպես այդպիսին իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը», – ասաց նա:

Փաշինյանը նաև վստահեցրեց, որ Հայաստանում չեն լինելու քաղաքացիական բախումներ և նոր Մարտի մեկ: Միաժամանակ նկատեց` Հայաստանում թշնամիներ չունեն և չեն ունենալու, բոլորը` անկախ իրենց քաղաքական հայացքներից, իրենց եղբայրներն են:

Վարչապետը շեշտեց, թե անդրադարձ է լինելու մարտիմեկյան իրադարձությունների դատավարությանը, ապա հանրապետության նախագահի, ինչպես ինքը նշեց, «երեկ կայացրած անհասկանալի որոշմանը»` ետ ուղարկել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն