factor.am: «Հանուն Վրաստանի» շարժման ակտիվիստները և ընդդիմության ներկայացուցիչները բողոքի երթ են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում տեղադրված վրանային ճամբարից դեպի Սոլոլակիում գտնվող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, գրում է Sputnik Georgia-ն։
Ցուցարարների հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, քաղբանտարկյալների ազատ արձակումն ու ընտրական համակարգի բարեփոխումը:
Ցուցարարները հայտարարել են, որ Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից միայն ֆորմալ բնույթ է կրում․ նա շարունակում է ղեկավարել երկրում բոլոր գործընթացները։ Հենց այս պատճառով էլ նրանք գնում են նրա նստավայր ՝ իրենց բողոքն արտահայտելու: