Ֆրանսիական դատարանը նախկին նախագահ Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիոն գործով |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիական դատարանը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել դատավորին կաշառելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

Ելիսեյան պալատի ղեկավարը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ երկուսը՝ պայմանական, մեկ տարի՝ բանտային կալանք։

Ըստ գործի նյութերի, 2014 թվականին Սարկոզին իր փաստաբանի միջոցով փորձել է ազդել այն ժամանակ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերի վրա և տեղեկություններ ստանալ իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի վերաբերյալ: Տեղեկությունների դիմաց Ելիսեյան պալատի նախկին ղեկավարը Ազիբերին բարձր պաշտոն է խոստացել Մոնակոյում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով