ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրառումն օգուտներ կբերի Հայաստանի արդիականացման և բարեփոխումների առաջմղման առումով. Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ |1lurer.am|

1lurer.am: Այսօրվանից ամբողջությամբ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս առիթով համատեղ հայտարարությամբ են հանդես Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը և Եվրախորհրդարանի Հայաստանի զեկուցող Անդրեյ Կովաչևը:

Թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի քաղաքացիներն ու գործարարներն արդեն օգտվել են պայմանագրի մասերի ժամանակավոր կիրառումից՝ նշված է հայտարարության մեջ, և «դրա ամբողջական կիրառումն ու արդյունավետ իրականացումն ավելի շատ օգուտներ կբերեն, մասնավորապես, Հայաստանի արդիականացման և բարեփոխումների առաջմղման առումով»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև