Ռուսաստանը հուսով Է, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը կպահպանվի. Մատվիենկո |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կպահպանի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը՝ անկախ Երևանում տեղի ունեցող իրադարձություններից: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

 
Մենք հույս ենք դնում Հայաստանի ղեկավարների պատասխանատվության վրա. ինչպիսի իրադարձություններ էլ որ տեղի ունենան, պետք է շարունականություն լինի (Արցախի վերաբերյալ հայտարարության կատարման հարցում – խմբ.): Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որը կհակասի այդ համաձայնագրին, կարող է հանգեցնել մեծ ողբերգության, դա թույլ տալ չի կարելի,- նշել է Մատվիենկոն։
 
Նա հիշեցրել է, որ եռակողմ համաձայնագրի կնքումը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, շատ կարևոր իրադարձություն էր զինված հակամարտության զարգացումը և մարդկանց կորուստը կանխելու տեսանկյունից, և «դա Ռուսաստանի նախագահի անձնական ձեռքբերումն էր, փոխզիջումներ գտնելու և պայմանավորվելու նրա ունակության արդյունքը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն