factor.am: Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց կողմնակիցները բողոքի ցույց են իրականացնում երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով ազատը արձակել պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային։
Խորհրդարանում յուրաքանչյուր պատգամավորի հայտնվելը ցուցարարների բուռն արձագանքին է արժանանում, գրում է Sputnik Georgia-ն։ Ցուցարարները խորհրդարանականներին դիմավորում են վիրավորական բացականչություններով, ինչն արդեն հանգեցրել է ոստիկանների հետ բախումների։ Մեկ մարդ ձերբակալվել է։