Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են դատարանի բակում |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում այսօր՝ մարտի 2-ին, հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Այստեղ եկավ նաեւ պաշտպանության նախկին նախրար Սեյրան Օհանյանը, ով եւս անցնում է այդ գործով: «Շնորհակալ ենք, որ այստեղ եք, մեզ հետ եք: Ամեն երեքշաբթի մենք էստեղ աշխատանքի ենք գալիս: Գնանք, որովհետեւ երկար ենք մասնակցում: Դուք էլ գնացեք ամեն մեկդ ձեր խնդիրներով»,-ասաց նա:

Ներկաները սկսեցին վանկարկել. «ազգ, բանակ, հաղթանակ»: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Կորցրել են տունս Հադրութում, չեմ ուզում կորցնել հայրենիքս»:

Դատարանի ներսում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն