Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին խնդրել է օգնել հայրենիք վերադարձնել հայ երկու կին գերիներին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սաբիհա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս խնդրել է օգնել հայրենիք վերադարձնել հայ երկու կին գերիներին։ Այդ մասին նշվում է ՌԴ Դաշնային խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի հիմնական շեշտը հիմնականում դրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծմանը։ Մատվիենկոյի խոսքերով՝ խորհրդարանականները կարող են օգնել ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն