Կառավարությունը մտադրված է էականորեն ավելացնել գիտությանը հատկացվելիք բյուջեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը պատրաստակամ է էականորեն ավելացնելու գիտության բյուջեն: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Մխիթար Հայրապետյանի հարցին:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ դեռ 2019-ից սկսած ԱԺ-ի հետ քննարկումերի արդյունքում ավելացրել են 2020-ին գիտությանը հատկացվելիք բյուջեն՝ 1.5 մլրդ դրամով:

«Վերջին քննարկումից հետո մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Գիտության պետական կոմիտեն կներկայացնի իր առաջարկությունները՝ մի փոքր մանրամասն և հստակեցված: Ես մենք նշել ենք, որ միանշանակ պատրաստակամ ենք գիտության բյուջեն էականորեն ավելացնել»,-ասաց Ավինյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ օրենսդրությամբ՝ տարբեր ոլորտներին վերաբերող սահմանաչափեր կան:  Բայց Ավինյանը վստահեցրեց, որ ինչը վերաբերում է գիտությանը հատկացվելիք բյուջեի ավելացմանը, իրենք միանշանակ տրամադրված են ավելացնելուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով