Արցախի արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է. Արցախի նախագահը հանդիպել է ԱՀ ՏԿԵ նախարարության աշխատակիցների հետ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝ նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները եւ նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում: Արայիկ Հարությունյանը նաեւ անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է եւ երկրի անկախության միջազգային ճանաչումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով