6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ Հունաստանում |1lurer.am|

1lurer.am: 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Հունաստանում՝ Լարիսա քաղաքի մոտակայքում՝ հայտնում է euronews-ը:

Տուժածների մասին տեղեկություններ չկան, հաղորդվել է մի քանի հետցնցումների մասին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլասոնա քաղաքից 16 կիլոմետր հարավ, և ըստ Հունաստանի քաղաքացիական պաշտպանության ուժերի տվյալների՝ երկրաշարժը «նյութական վնաս» է հասցրել Էլասոնայի մոտակայքում գտնվող մի տան, ինչպես նաև տեղի դպրոցին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով