Ռազմական գործողությունների 4-րդ օրը Գլխավոր շտաբը Փաշինյանին գրավոր տեղեկացրել է, որ պատերազմը տանուլ կտրվի. Քոչարյան |armeniasputnik.am| |tert.am|

tert.am: Նորմալ չէ, որ իշխանությունը չի կարողանում որևէ ողջամիտ, հասկանալի բացատրություն տալ հստակ մեղադրանքներին: Այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը` ռուսական ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսում, գրում է armeniasputnik.am-ը:

«Օրինակ`ինչո ՞ւ է պատերազմի 3-րդ օրը կանգնեցվել մոբիլիզացիայի բաղադրիչը, որը ենթադրում էր գործող զինված ուժերի համալրում: Ինչո՞ւ վարչապետը չի ընդունել Ռուսաստանի նախագահի` հոկտեմբերի 19-ին արված առաջարկը: Ընդ որում, պատերազմի արդեն 4-րդ օրը նա գիտեր այն մասին, որ պատերազմը տանուլ է տրվելու: Նա ուներ Գլխավոր շտաբի գրավոր եզրակացությունն այն մասին, որ ընթացող պատերազմը հաստատապես տանուլ կտրվի: Սա ուղղակի դատարկ հայտարարություններ չեն: Սա հաղորդագրություն է հանցագործության մասին, որով պետք է զբաղվեն դատախազությունն ու քննչական մարմինները»,-հայտարարել է Քոչարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով