ԱՀ նախագահի աշխատակազմում քննարկվել են պատերազմով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծումները

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ մարտի 4-ին հրավիրվել է Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի նիստ։

Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից, նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք առնչվում են պատերազմով պայմանավորված տարբեր իրավական հիմնախնդիրների, ներառյալ՝ մարտական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրմանը, տեղահանված անձանց աշխատանքային ստաժի ու այլ փաստաթղթերի վերականգնմանը, Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքների կարգավիճակից բխող խնդիրներին և այլն:

Նիստի արդյունքում որոշում է կայացվել հաստատել քննարկված մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը և սահմանվել են դրանց իրականացման ժամկետները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով