2021-03-05-ff6971ad-cb5c-4339-a499-71804712245e.jpg

Արցախում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար. Արայիկ Հարությունյան |artsakhpress.am|

artsakhpress.am: Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահն իր երախտագիտությունն է փոխանցել ՀՀ առողջապահության համակարգին, որը պատերազմի օրերին և դրանից հետո հազարավոր կյանքեր է փրկել և շարունակում է պայքարել վիրավորների առողջության համար: Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմական Արցախում առողջապահության համակարգի արդիականացման գործընթացի վրա: «Արցախի Հանրապետությունում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար և այլ սոցիալական երաշխիքների հետ նպաստի Արցախում ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- խնդիրն այսպես է ձևակերպել նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն