2021-03-06-0e8293b6-6269-4c47-b4b5-5c39fc39f085.jpg

Էրդողանն ու Մերկելն առցանց հանդիպում են ունեցել |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսահամաժողովի ձևաչափով հանդիպում են անցկացրել, որի շրջանակում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաև համավարակին առնչվող հարցեր:

Ինչպես հայտնում է Russia Today-ը, այս մասին հայտնել է Էրդողանի գրասենյակը:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվում է, բնակչությունը պատվաստվում է: Ապրիլից, Թուրքիայի իշխանությունների հաշվարկի համաձայն, հնարավոր կլինի սկսել «անարգել ու անվտանգ» զբոսաշրջությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն