Կրոնն իր էությամբ պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը. Հռոմի պապը ժամանեց Իրաք |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի պապը քառօրյա այցով ժամանել է Իրաք։ Ուղևորության նախօրեին դիմելով կաթոլիկ եկեղեցու հետևորդներին` հովվապետը պնդել է՝ «որպես խաղաղության ուխտավոր» է մեկնում պատերազմից մեծապես տուժած և մահմեդական մեծամասնություն ունեցող այդ երկիր։

Այսօր արդեն, ելույթ ունենալով Իրաքի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների առջև, 84-ամյա հովվապետն ասել է. «Տասնամյակներ շարունակ Իրաքը տառապել է պատերազմներից, ահաբեկչություններից ու պատակտիչ հակամարտություններից, որոնց պատճառը ծայրահեղականությունն է ու անհանդուրժողականությունն այլ ժողովուրդների, կրոնների ու մշակույթների հանդեպ»։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշատակել է «այն անմեղ եզդիներին, որոնք դարձան Իսլամական պետության ահաբեկիչների զոհը՝ բարբարոս պատերազմում»։ «Կրոնն իր էությամբ պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը», – ասել է Ֆրանցիսկը։

Այցը պատմական է, Կաթոլիկ եկեղեցու հովվապետն առաջին անգամ է Իրաքում, որի մոտ 38 միլիոն բնակչության 99 տոկոսը մահմեդականներ են, մեկ տոկոսը՝ քրիստոնյաներ, այդ թվում՝ հազարավոր հայեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով