2021-03-07-89862c3e-3121-4bb4-9352-a3557b0dc1e7.jpg

Չինաստանն անհատույց հակակորոնավիրուսային պատվաստանյութ է մատակարարում 69 երկրների |tert.am|

tert.am: Չինաստանի իշխանություններն անհատույց պատվաստանյութեր են մատակարարում 69 պետությունների և ևս 43 երկրի վաճառում են դեղամիջոցը:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարար Վան Իին, այս մասին կիրակի հայտարարվել է Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստի ավարտին կայացած ամենամյա ասուլիսի ժամանակ:

«COVAX նախաձեռնության շրջանակներում մենք խոստացել ենք 10 մլն չափաբաժին պատվաստանյութ մատակարարել՝ նախևառաջ զարգացող երկրների պահանջարկը բավարարելու համար: Չինաստանն անհատույց պատվաստանյութ է տրամադրում 69 զարգացող երկրների և արտահանում է 43 երկրների համար»,- ասել է չինացի պաշտոնյան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն