ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ գիծ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 
 
«Հարգելի ՛ հայրենակիցներ
 
Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանի ստեղծված բարդ իրավիճակը և ելնելով հասարակության ունեցած պահանջներին ու բողոքներին առավել գործուն կերպով արձագանքելու հրատապությունից՝ իմ հանձնարարությամբ՝ այսօրվանից ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով:
 
Եռալեզու (հայերեն, ռուսերեն ու անգլերեն) գործող թեժ գծին կարելի է զանգահարել պետական ծրագրերին, մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը կամ անգործությանը վերաբերող բազմապիսի հարցերով, առաջարկներով ու բողոքներով, որոնց ի պատասխան ԱՀ նախագահի աշխատակազմի վերապատրաստված աշխատակիցները, աշխատակազմի լիազորությունների շրջանակներում, կիրականացնեն իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:
 
Թեժ գծին հնարավոր է զանգահարել աշխատանքային ժամերին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 18:00-ը՝ Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով