4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ջոկերի հրամանատարների հավաքներ։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հավաքների անցկացման նպատակն է կրտսեր հրամանատարների մարտավարական մասնագիտական պատրաստվածության կատարելագործումը և անձնակազմի ղեկավարման հմտությունների զարգացումը։