Երկրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են պաշտպանական և հարձակողական մարտերի վարման ժամանակ զինծառայողների գործողությունները, ինչպես նաև հաստիքային զենքի տիրապետման հմտությունները: