Միջազգային կառույցների ներկայացուցիչները անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել են գնալ ԱԺ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել են ներկայանալ Ազգային ժողով՝ մասնակցելու «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

Այս մասին քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:

«Միջազգային կառույցների ներկայացուցիչները հրաժարվեցին ներկա գտնվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բայց պետք է նշել, որ ԱԺ-ն իր բնականոն գործունեությունը շարունակում է, մենք աշխատում ենք բնականոն աշխատանքյաին ռեժիմով»,- ասաց Բաղդասարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև