2021-03-10-f47e7b61-fe2b-471b-8180-017ad97460c3.jpg

Գյումրին էկելտրաավտոբուսներ կունենա. քաղաքապետ Սամվել Բալասանյան |armtimes.com|

armtimes.com: Առաջիկայում Գյումրիում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն էլեկտրաավտոբուսներ: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Մենք մեր քաղաքում էլեկտրաավտոբուսներ ենք ուեննալու, Եվրամիության ծրագիր ենք շահել, երեք տարում իրականացնելու ենք: Հիմա նաև մրցույթ կհայտարարենք»,- ասաց Բալասանյանը:

Նախատեսվող փոխադրամիջոցը նաև հարմարավետ է լինելու հենաշարժողական խնդիրներ ունեցողների, քայլակով, սայլակով տեղաշարժվողների համար:

«450.000 եվրոյի սահմաններում կարող է 8 հատ ձեռք բերենք փոքրերից կամ 4 հատ մեծը գնենք: Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք, տեսնենք ինչպես կլինի, սա մեզ համար իդեալական տարբերակ է»,- տեղեկացրեց քաղաքապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն