2021-03-11-e03289c8-0bd7-4bb9-bd49-61c2e4319603.jpg

Թշնամու կողմից պատանդառված Մարալ Նաջարյանին վերադարձրել են Բեյրութ |hetq.am|

hetq.am: Ժամեր առաջ Լիբանանի կառավարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով պատանդառվել էր Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ին՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության հաջորդ օրը:

Այդ օրը Մարալն իր ընտանիքի բարեկամ Վիգեն Էուլջեքյանի հետ Բերձոր էր գնացել՝ վերցնելու այնտեղ մնացած իր եւ քրոջ՝ Անի Նաջարյանի իրերը։ Բերձորը վերջին վայրն էր, որտեղ տեսել էին Մարալին ու Վիգենին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երկուսն էլ պատանդ են վերցվել թշնամու կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն